National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
10.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին
1 / 8

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով: Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով համաժողովի անցկացումը` Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարեւորեց խորհրդարանների դերը: Նրա խոսքով` անհրաժեշտ է գտնել հասարակության եւ իշխանության միջեւ փոխգործակցության ավելի արդյունավետ միջոցներ, քանի որ ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է հանդիսանա ժողովրդավարության արտահայտման միակ միջոցը, ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում որոշումների ընդունման գործընթացում պետք է անմիջապես ներգրավվեն ժողովրդավարական տարրեր: Նրա կարծիքով` ազգային խորհրդարանները հասարակական կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցության կարիք ունեն` հասարակության հետ կապերը ամրապնդելու առումով: «Այսօր մեր երկրների խորհրդարանները իրենց գործունեության մեջ ավելի արհեստավարժ են, հասարակության համար ավելի մատչելի են, տիրապետում են ավելի լայն հնարավորությունների ու միջոցների եւ ավելի ներկայացուցչական են: Իսկ համացանցի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սոցիալական ցանցերի առկայությունը միայն աջակցում է դրան, տալով քաղաքացիներին լայն հնարավորություններ ակտիվ ներգրավվելու մեր երկրների հասարակական կյանքում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: «Բազմակուսակցական եւ արդյունավետ խորհրդարանի առկայությունը ոչ միայն ժամանակակից քաղաքական կյանքի արտացոլումն է` այլ նաեւ հասարակության սոցիալական պահանջարկի պատասխանը»: Շարունակելով խոսքը` ԱԺ նախագահը նշեց. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի ԱԺ-ում ժողովրդավարության մշակույթի զարգացմանը: Այսօր Հայաստանի Ազգային ժողովը իրենից ներկայացնում է օրենսդիր իշխանության ներկայացուցչական բազմակուսակցական մարմին: Խորհրդարանում արտացոլված է ոչ միայն քաղաքական դաշտի կառուցվածքը, այլեւ հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերը»: Նա նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է էթիկայի հարցերով հանձնաժողով, որի նախագահությունը հիմնված է ռոտացիայի սկզբունքի վրա: ԱԺ նախագահի խոսքով` խորհրդարանական ժողովրդավարության զարգացման նպատակով Հայաստանի ԱԺ-ում պարբերաբար անցկացվում են խորհրդարանական լսումներ այն օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք ունեն մեծ հանրային հնչեղություն` հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը ապահովում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում: Նա կարեւորեց խորհրդարանի դերի ուժեղացումը, ինչը կարող է նպաստել նաեւ կուսակցական համակարգի հետագա զարգացմանը` որպես շահերի արտահայտման միջոց: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի խորհրդարանը լինելով քաղաքական քննարկումների բաց ամբիոն` դառնում է հասարակական համաձայնության ձեւավորման հարթակ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է կայունության եւ մեր ժողովրդի հետագա բարեկեցության գրավականը:

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սերբիայի խորհրդարանի նախագահ Ն. Ստեֆանովիչը, Պետական դումայի խմբակցությունների ղեկավարները եւ ուրիշներ:

Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարեւորում է կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը եւ անհրաժեշտ համարեց համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը եւ կարեւորեց համագործակցության հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Կողմերը ընդգծեցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


27.03.2024
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-...

26.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում էր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնեւում էր: Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը...

25.03.2024
Ալեն Սիմոնյանը կառուցողական եւ գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարան...

25.03.2024
ՀՀ-ն կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհ...

24.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությ...

23.03.2024
Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը եւ Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխոր...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեց...

18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am