National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
09.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Բրյուսելում
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանեց Բրյուսել:

Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպեց Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատեցին արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան եւ երկուստեք այն պահպանելու եւ շարունակելու պատրաստակամություն հայտնեցին :

Նշվեց, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն հայտնեցին, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ի տնտեսական եւ ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվեց մուտքի արտոնագրերի եւ հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու եւ պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին : Կարեւորվեց այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար:

Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:

Կարեւորվեց նաեւ ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ :

Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար եւ հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս կիրառելու համագործակցության հնարավորություններն ու գործիքները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպեց Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, իր եւ պատվիրակության անունից նրանց հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին` առաջընթաց եւ նոր նվաճումներ նոր տարում:

Հանդիպման ժամանակ կարեւորվեցին երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, այդ թվում` խորհրդարանական բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների անդամների փոխայցելությունները: Կարեւորվեց նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը:

Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր ունի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, եւ պետք է լավագույնս օգտագործել այն:

Քննարկման ժամանակ կարեւորվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում` այն փաստը, որ ԵՄ Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում` ավելի շատ բարեփոխումների դիմաց:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` ԱԺ նախագահը վստահեցրեց, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: ԱԺ նախագահի գնահատմամբ` այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:

Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների` փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը եւ հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:

Բելգիայի Սենատի նախկին նախագահ, այժմ Սենատի նախագահի տեղակալ Արման դը Դեկկերը օբյեկտիվորեն գնահատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ միջազգային հանրության ու Հայաստանի կատարած քայլերը` համոզմունք հայտնելով, որ դրանք պետք է լուծում ստանան բացառապես միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան նաեւ Բելգիայի հայ համայնքի դերին ու նշանակությանը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունը նկատեց, որ յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ Հայաստանի միջեւ, եւ ցանկալի է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: Նրա գնահատմամբ` Բելգիայի հայ համայնքը իր նպաստն է բերում ինչպես Բելգիայի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը, այնպես էլ հայ-բելգիական հարաբերությունների սերտացմանը:

Հովիկ Աբրահամյանը Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին հրավիրեց Հայաստան:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ էր:

ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ ԵՄ կառույցների հետ համագործակցությունը դրական զարգացում ունի, եւ կարեւորեց ԵԺԿ դերը եվրոպական ինքնության պահպանության եւ Եվրոպական Միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում:

Հովիկ Աբրահամյանը հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին հավատարմությունից բխող քայլ համարեց` նկատելով, որ եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգանալու Հայաստանի ձգտումը վայելում է հասարակության լիարժեք աջակցությունը: Նրա տեղեկացմամբ` վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մեծ ջանքեր են գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, որի արդյունքները ավելի ու ավելի տեսանելի են դառնում:

Կողմերն անդրադարձան նաեւ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, որը պետք է նոր որակի հասցնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը: ԱԺ նախագահը հույս հայտնեց մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել բանակցային գործընթացը:

ԵԺԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկվեցին նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր եւ կարեւորվեց այս ձեւաչափով ԵՄ-ի եւ գործընկեր երկրների հետ համագործակցության խորացումը: Նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամների հետ ինչպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համգործակցության հանձնաժողովի շրջանակներում:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու համար:

Անդրադարձ եղավ նաեւ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ընտրությունները թափանցիկ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, ինչը Հայաստանի հետագա առաջընթացի լավագույն երաշխիքը կլինի:

ԱԺ նախագահը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս հարցում Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ է մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն եւ պատրաստակամ է առանց նախապայմանների կատարելու իր ստանձնած պարտավորությունները: Այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին հրավիրեց Հայաստան:

Հունվարի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:



20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիա...

19.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանի...

19.02.2020
Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվ...

19.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խո...

07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS