National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
15.03.2013
ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Համագործակցության հուշագիր
1 / 4

Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության եւ կայունության ամրապնդման, մարդու իրավունքների, քաղաքական, իրավական, մամուլի ազատության, բնապահպանական եւ տնտեսական համագործակցության իրագործման վրա: Անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրվող Համագործակցության հուշագրին` Ազգային ժողովի նախագահն այն գնահատեց որպես հաջող համագործակցության եւս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները: Նա կարեւորեց օրենսդրական բարեփոխումների հարցում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ-Ազգային ժողով արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ այս համատեքստում կարեւորեց ստորագրվող Համագործակցության հուշագիրը: Պարոն Սորոկինը ԱԺ նախագահին ներկայացրեց հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ հանձնաժողովների եւ խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին Համագործակցության հուշագիր:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԵՎ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (այսուհետ՝ Ազգային ժողով) մի կողմից եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը (այսուհետ՝ ԵԱՀԿ) մյուս կողմից, համատեղ հանդիսանալով Կողմեր,

ընդունելով Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարությանը նոր որակ, ուղղվածություն եւ ծավալներ հաղորդելու ընդհանուր նպատակները,

հետամուտ լինելով իրենց համատեղ գործողություններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի, միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի, ներառյալ` ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների կատարման պահանջին,

որոշելով նպաստել Հայաստանում Ազգային ժողովի գործունեության հետագա ժողովրդավարացմանն ու հզորացմանը`

ամրապնդելու վերջինիս ինստիտուցիոնալ, մարդկային եւ տեխնիկական կարողություններն ու ներուժը,

աջակցելու թափանցիկ գործընթացների ու ընդունված միջազգային չափորոշիչների հիման վրա ժողովրդավարական որոշումների կայացմանը եւ

խթանելու կառավարման համակարգի արդյունավետությունը, որը կնպաստի օրենքի գերակայության հաստատմանը,

համաձայնեցին հետեւյալի շուրջ.

1.Կողմերը կհամագործակցեն օրինաստեղծ գործընթացների արդյունավետությունը, թափանցիկությունն ու համապարփակությունը բարելավելու ուղղությամբ` կարիքների անկախ գնահատման արդյունքներին եւ ներկայացված առաջարկություններին համապատասխան:

2.Կողմերը կխթանեն օրենսդրական գործընթացի թափանցիկությունն ու տեղեկատվության մատչելիությունը:

3.Կողմերը, համաձայնվելով, որ համապարփակությունը ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացների հիմնաքարերից է, կմշակեն այնպիսի ինստիտուցիոնալ կառուցակարգեր, որոնք կընդլայնեն քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենքների մշակման գործընթացում:

4.Կողմերը կհամագործակցեն Ազգային ժողովի աշխատակազմում մասնագիտական ունակությունների, մասնավորապես վերլուծական, հետազոտական եւ նախագծերի պատրաստման հմտությունների հետագա կատարելագործման ուղղությամբ` տարբեր ուսուցողական ծրագրեր նախաձեռնելու միջոցով:

5.Կողմերը կհամագործակցեն` իրականացնելու համատեղ գործողություններ, որոնք կներառեն ԵԱՀԿ գործունեության երեք ուղղությունները (ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն)` ի նպաստ պառլամենտարիզմի եւ խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման:

6.ԵԱՀԿ-ն Ազգային ժողովի առաջարկությամբ կամ վերջինիս համաձայնությամբ աջակցություն կցուցաբերի` տրամադրելով օրենքների եւ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում ընդունվող այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքներ:

7.ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի Ազգային ժողովին, դրա մարմիններին եւ Ազգային ժողովի աշխատակազմին տրամադրել տեխնիկական, կրթական, տեղեկատվական, վարչարարական եւ այլ տեսակի աջակցություն կամ կնպաստի համապատասխան աջակցության տրամադրմանը:

8.Կողմերը կաշխատեն հատուկ ծրագրերի շուրջ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

9.Կողմերը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությամբ, կաշխատեն զարգացնել եւ խորացնել կապերը եւ համագործակցությունը Ազգային ժողովի եւ (կամ) դրա մարմինների, Ազգային ժողովի աշխատակազմի ու ԵԱՀԿ գործունեության տարածքում նմանատիպ խորհրդարանական կառույցների եւ դրանց աշխատակազմերի միջեւ:

10.Անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ-ն հնարավորինս կփորձի նպաստել ԵԱՀԿ կառույցների մասնակցությանը եւ (կամ) ներգրավվածությանը Ազգային ժողովի հետ համաձայնեցված համատեղ գործողություններում, նախաձեռգնություններում եւ ծրագրերի կազմման եւ (կամ) իրականացման գործում:

11.Կողմերը պարբերաբար կփոխանակեն համապատասխան տեղեկատվություն եւ հրապարակված նյութեր, որոնք վերաբերում են սույն Համագործակցության հուշագրի (այսուհետ՝ Հուշագիր) առարկային:

12.Սույն Հուշագրով չեն խախտվում ԵԱՀԿ-ի եւ (կամ) նրա աշխատակիցների արտոնությունները կամ անձեռնմխելիությունը:

13.Սույն Հուշագրի դրույթների կիրառման եւ մեկնաբանման հետ կապված՝ Կողմերի միջեւ ծագած տարաձայնությունները լուծվում են համատեղ քննարկումների եւ խորհրդակցությունների միջոցով:

14.Կողմերի միջեւ փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կամրագրվեն առանձին արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով եւ կհանդիսանա սույն Հուշագրի բաղկացուցիչ մասը:

15.Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից եւ գործում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

16.Կողմերից յուրաքանչյուրը միակողմանիորեն կարող է դադարեցնել սույն Հուշագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով ոչ ուշ, քան երեսուն (30) օրացուցային օր առաջ:

17.Հուշագրի դադարեցումը չպետք է ազդի դրա գործողության ընթացքում սկսված ծրագրերի վրա, եթե Կողմերն այլ համաձայնության չեն եկել:

18.Սույն Հուշագիրը կազմված է Երեւան քաղաքում 2013 թվականի մարտի 15-ին, երկուական օրինակից` հայերեն եւ անգլերեն, որոնք հավասարազոր են: Յուրաքանչյուր Կողմին տրվում է հայերենով եւ անգլերենով մեկական օրինակ:

19.Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների առաջ գալու դեպքում հիմք է ընդունվում անգլերենով ստորագրված տեքստը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի անունից`

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Գուրգեն Դումանյան

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անունից`
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար

Անդրեյ Սորոկին


06.11.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո ...

03.11.2018
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են...

15.10.2018
Արա Բաբլոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի...

09.10.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեւիչուսին: Արա Բաբլոյանը, ...

08.10.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան...

05.10.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ
«Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի եւ ու...

02.10.2018
«Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում». Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ հոկտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «...

29.09.2018
Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությա...

29.09.2018
Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է Աշոտ Ղուլյանի եւ խորհրդարանականների հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն: Սեպտեմբերի 29-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ ԱԺ նա...

29.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդա...

28.09.2018
Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրվ...

27.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղ...

27.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկ...

25.09.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Հա...

25.09.2018
Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը,...

20.09.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Հ...

19.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը նե...

12.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբե...

05.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, ո...

03.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Շ...

28.08.2018
Հանդիպել են Արմեն Սարգսյանը եւ Արա Բաբլոյանը
Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջար...

27.08.2018
Հանդիպել են Արա Բաբլոյանը եւ Նիկոլ Փաշինյանը
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես...

20.08.2018
ԱԺ նախագահի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հարգելի հայրենակիցներ, ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը եւ որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Ն...

20.08.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայա...

31.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երեւան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հետ: Հ...

18.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 18-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բա...

07.07.2018
Արա Բաբլոյանի ելույթը ՖԽՎ բյուրոյի նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատ...

06.07.2018
Արա Բաբլոյանը Քվեբեկում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայն...

06.07.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում հուլիսի 5-ին մասնակցել է Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքների...

25.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզո...

20.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ ...

12.06.2018
Արա Բաբլոյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու շնորհավորե...

11.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է լեհ խորհրդարանականների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորա...

08.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն...

08.06.2018
Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության պատվիրակությունը՝ խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Միջազգային երիտասարդական ժողովրդավարական միության (IYDU) պատվիրակությանը: Ողջունելով ե...

04.06.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախա...

04.06.2018
Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հա...

25.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային: Ողջունելով հյո...

15.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուր...

15.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտ...

09.05.2018
Հարգանքի ու երախտագիտության տուրք` հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Մայիսի 9-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը,...

12.04.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկո...

12.04.2018
ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խ...

09.04.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազ...

26.03.2018
Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին հանդիպում է ունեցել...

26.03.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մա...

21.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցել...

20.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավո...

19.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւին եւ ԱՀԿ ներկայացուցիչներ Ֆենթոն Հաուելին, Ակակ...

19.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողո...

15.03.2018
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Մարզպետունի Մարգարյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախ...

13.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի...

12.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Շնորհավո...

14.02.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում...

14.02.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի ...

12.02.2018
Բուլղարիայի Հանրապետության նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Փետրվարի 12-ին Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւն այցելել է խորհրդարան, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը...

08.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավ...

06.02.2018
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին
Փետրվարի 6-ին Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով է պարգեւատրել Շվեյցարիայի քաղաքացիներ Ժան-Ֆրանսուա Դյուշոզալին եւ Միշել Ժնուին` 1988 թվակա...

06.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 6-ին ընդունել է պաշտոնական այցով մեր երկիր այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը ...

02.02.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավ...

31.01.2018
Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը
Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդ...

31.01.2018
Արա Բաբլոյանը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեց...

30.01.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգա...

23.01.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով դեսպանին ...

11.01.2018
Պարգեւներ՝ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի եւ հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պ...

18.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին...

15.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին: Ողջունելով հյուրին խորհրդ...

11.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են ...

08.12.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան...

21.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած...

21.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկին Գիսլադոտիր...

16.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին: Ողջունելով Նիդերլանդների Սենատ...

13.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային:Ողջունելով սենատորի այցը Հայաստան...

10.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշ...

09.11.2017
Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախ...

07.11.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հասարակական եւ քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի համար ծննդյան 70-ամյակի առթիվ Վարազդատ Ավոյանին պարգեւ...

07.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկ...

06.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ Զիբ...

03.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով դեսպան...

03.11.2017
Արա Բաբլոյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգա...

02.11.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ ԴԺ եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձանժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլ...

02.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրենին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ...

30.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը...

26.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորների
ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխ...

24.10.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտ...

23.10.2017
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ հայագիտակա...

20.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկ...

19.10.2017
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստ...

18.10.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալեկի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ: ...

18.10.2017
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ
Հոկտեմբերի 18-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ...

17.10.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգ...