Մայիսի 9-ին՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին։
Լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը։
Հնչեցին ՀՀ եւ ՌԴ պետական հիմները, որից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի մարտիկները տոնական քայլերթ կատարեցին։
ԱԺ նախագահը «Մայր Հայաստան» հուշակոթողի հարեւանությամբ տեղադրված զինվորական դաշտային խոհանոցում մտերմիկ զրույցի բռնվելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, գավաթ բարձրացրեց եւ շնորհավորեց նրանց Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։