National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
24.05.2013
Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան վեցերորդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը
1 / 9

Մայիսի 24-ին Գեղարդի վանքի տարածքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան վեցերորդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնն այս տարի նվիրված է Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պատգամավորներ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր:

Փառատոնի մարզային եզրափակիչ փուլի սկիզբը Կոտայքի մարզում ազդարարվեց ժողովրդական երգ-երաժշտության կենդանի կատարմամբ, ժողովրդական պարով ու այս տարվա լավագույն ասմունքողների ասմունքով: Եթե միջոցառման անցկացման առաջին տարում նրանց թիվը 3000 էր, ապա այս տարի այդ թիվը հասնում է 180 հազարի: Մասնակիցների թվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ու Ջավախքի ասմունքող պատանիներն էին:
«Տրամադրությունս բարձր է: Ուզում եմ այն փոխանցել բոլորին: Վեց տարի առաջ 3 հազար աշակերտ էր մասնակցում, եւ նախաձեռնողները կհաստատեն, ոչ ոք չէր կանխատեսում, որ այսօր այսքան մեծ թվով մասնակիցներ կունենանք: Դա մեր բոլորի նախաձեռնության, աշխատանքի արդյունքն է: Մենք չունենք նավթ, գազ, բայց ունենք այսպիսի սերունդ, որի շնորհիվ ՀՀ-ը կլինի ամենաժողովրդավար, լավ ապրող, սոցիալական խնդիր, արտագաղթ չունեցող երկրների շարքում»,-ողջունելով մասնակիցներին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա մրցանակ հանձնեց երկու տարիքային խմբերում առաջին տեղեր գրաված, հատուկ մրցանակի արժանացած մասնակիցներին:

«Հայրենանվեր գործ է արվում: Բարձր գնահատական պետք է հնչեցնել հայոց խորհրդարանի ղեկավարի հասցեին: Արդեն 180 հազար հայ երեխա ոչ միայն կարդում է, այլեւ անգիր անում հայ հանճարների բանաստեղծությունները», -ասաց ԱԺ պատգամավոր, ժյուրիի անդամ Տաճատ Վարդապետյանը: Ու քանի որ օրը համընկնում էր «Վերջին զանգի» հետ, հուշանվերներ ստացան նաեւ կրթության ոլորտում հաջողություններ գրանցած աշակերտները: Շրջանավարտներին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարի ճանապարհ ցանկացավ: Անդրադառնալով բուն միջոցառմանն ասաց. «Մենք արդեն վեցերորդ անգամ մարզային փուլ ենք անցկացնում:Փորձել ենք Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունն իրականություն դարձնել: Այն միտված է մատաղ սերնդի մոտ գրքի ու գրականության նկատմամբ սեր արթնացնել: Դա ստացվել է:Այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան:Հաղթում է հայ մշակույթը»:

Հանրապետական եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 27-ին: 
  
 


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am