Տպել
05.06.2013
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
1 / 10

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի  վարչապետը  քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը,  երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց հայ-լատվիական  միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում եւ բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը  զարգացնելու տնտեսական  համագործակցությունը: Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը  հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային եւ փոխշահավետ փոխգործակցության համար:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով  Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը  առաջին տեղում է:

ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը ընդգծեցին, որ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ  եւ բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես  էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվեց նաեւ այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին, կարեւորեցին տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: Երկուստեք ընդգծվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման արժեքներին,  Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի  հարեւան երկրներ Լիտվան, Շվեդիան եւ Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի  հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը եւ  հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները,  ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:  Ծավալվեց անկեղծ եւ անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաեւ Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարեց նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին  ներկայացրեց  Ռիգայի ազատ գոտու գործունեւությունը եւ նավահանգստի կառավարման համակարգը:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամներ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը հանդիպեցին Լատվիայի խորհրդարանում գործող  Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումները, համագործակցության ակտիվացումը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Պատվիրակության անդամները  այցելեցին նաեւ  «Գետինի Էկո» ընկերություն: Նրանք շրջայց կատարեցին ընկերության տարածքում: «Գետինի Էկո» ընկերության վարչության նախագահը հայ խորհրդարանականներին ծանոթացրեց իր ղեկավարած ձեռնարկության գործունեությանը, արտադրանքին  եւ  առաջիկա ծրագրերին:
 
 


01.06.2020
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախա...

22.05.2020
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ...

22.05.2020
Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Արարատ Միրզոյ...

09.05.2020
Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղու...

09.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի խոր...

11.03.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ
Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ա...

11.03.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ
Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սե...

10.03.2020
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկո...

03.03.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն ...

24.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զի...

20.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիա...

19.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանի...

19.02.2020
Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվ...

19.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խո...

07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...