Տպել
06.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ԼՂՀ
1 / 5


Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր: Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ԱԺ նախագահին դիմավորեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ԱԺ նախագահը ծանոթացավ Արցախի հարավային մասում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Հադրութի շրջանի մերձարաքսյան տեղամասերից մեկում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ՀՀ եւ ԼՂՀ մարզերի եւ շրջանների միջեւ համագործակցության հարցերին: Բակո Սահակյանը նշեց, որ այս համատեքստում առանձնակի կարեւորություն ունի ԼՂՀ հարավային թեւը, որտեղ առկա է լուրջ ներուժ արդյունաբերության եւ գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար: Նրա խոսքով` համագործակցությունն փոխշահավետ կլինի երկու հանրապետությունների համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ ողջունեց ԼՂՀ իշխանությունների հերթական մեծամասշտաբ ծրագրերի իրականացման մեկնարկը: Նա կարեւորեց ԼՂՀ հարավային մասի հողային եւ ջրային ռեսուրսների օգտագործումը, քանի որ ծրագրի իրականացման դեպքում կլուծվի այդ մասի վերաբնակեցման, նոր աշխատատեղերի ստեղծման հարցը նույնպես: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ մի շարք խոշոր ընկերություններ ներդրումներ կանեն՝ արդյունավետ դարձնելով ծրագրի իրագործումը: Ամփոփելով իր խոսքը՝ նա ավելացրեց, որ որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ինքը կնպաստի ներդրումների ավելացմանը, ծրագրի արդյունավետ իրականացմանը:




19.02.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանի...

19.02.2020
Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվ...

19.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի խո...

07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...