National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
15.10.2013
ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում
1 / 7

Հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում աշխատանքը շարունակեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարը, որին մասնակցում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ, Եվրոպայի հայ համայնքի, ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր:

Համագումարում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ներկաներին` նա ասաց.

«Վեհափա՛ռ Տեր,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն պատգամավորներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Թույլ տվեք ջերմորեն ողջունել այս կարեւոր միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին, Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ գիտնականներին, փորձագետներին եւ հյուրերին: Ձեր մասնակցությունը հատուկ կարեւորություն է տալիս այս միջոցառմանը: Շնորհակալության հատուկ խոսքեր եմ հղում Եվրոպայի հայկական ֆեդերացիային՝ սույն համագումարը կազմակերպելու համար:

Այստեղ՝ Եվրոպական խորհրդարանի շենքում, ուր տարբեր երկրներից եւ կուսակցություններից ընտրված պատգամավորների միջոցով ներկայացված են նաեւ Եվրոպայում բնակվող իմ հայրենակիցները, ես ուզում եմ մեկ անգամ եւս հաստատել, որ Հայաստանի քաղաքական զարգացման ճանապարհին եվրոպական ուղղությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը:

Տարիներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվեց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողով: Այն կատարեց զգալի աշխատանք Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ: Կցանկանայի վերահաստատել, որ այն ոչ միայն շարունակելու է այդ աշխատանքները, այլեւ ստանձնելու է ավելի լուրջ պարտականություններ, ծավալելու է ավելի մեծ եւ պատասխանատու գործունեություն: Հայաստանի համար ներկա պայմաններում առավել մեծ նշանակություն են ստանում եվրոպական ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին համահունչ բարեփոխումների շարունակականության ապահովումը: Ցանկանում եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի խորհրդարանը չի հրաժարվի այդ բարեփոխումների իրականացման առաջատարը լինելու պատասխանատվությունից:

Ձեզ անշուշտ հայտնի է, որ արդեն քառորդ դար հայ ժողովուրդն իր հայրենիքում՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում, ապրում է տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման պայմաններում: Ագրեսիվ պահվածք դրսեւորող Ադրբեջանի եւ վերջինիս կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը եւ մշտական ռազմական սպառնալիքը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից բնականոն հարաբերություններ հաստատելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժխտողական քաղաքականությունը շատ զգայուն են դարձնում Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ, ինչը բնականաբար արտահայտվում է մեր արտաքին քաղաքականության մեջ՝ առաջին պլան մղելով ռազմական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները:

Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի առաջին Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանք են մեր ժողովրդի ոչ միայն հսկայական մարդկային, տարածքային, նյութական եւ մշակութային կորուստները, այլեւ մեր երկրի այսօրվա անբարենպաստ աշխարհագրական դիրքը եւ տնտեսական զարգացման հնարավորությունների սահմանափակ լինելը:

Դառը պատմական հիշողությունները հաղթահարելով՝ Հայաստանը փորձ կատարեց առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատել իր հարեւան Թուրքիայի հետ: Հայասատանի ղեկավարությունը գնաց այդ քայլին՝ ենթարկվելով սուր քննադատությունների թե՛ երկրի ներսում եւ թե՛ սփյուռքում: Գնաց՝ հույս ունենալով, որ այդ քաղաքականությունը խրախուսող մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերներն ի զորու կլինեն ապահովելու կառուցողական դիրքորոշում նաեւ Թուրքիայի կողմից: Դա, սակայն, տեղի չունեցավ եւ Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չարձանագրվեց: Որպես հետեւանք՝ Հայաստանը զրկվեց Եվրոպայի հետ նոր անմիջական կամուրջներ կառուցելու հնարավորությունից: Ակնհայտ է, որ Թուրքիայի նման անզիջողական դիրքը պայմանավորված է Ադրբեջանի կողմից կիրառվող ճնշումներով ու շանտաժով:

Ադրբեջանական վերնախավի նավթային եկամուտների վրա հիմնված ագրեսիվ ամբիցիաները դարձել են ողջ տարածաշրջանի անկաշկանդ զարգացման լուրջ խոչընդոտ, մի հանգամանք, որը ոչ միայն խաթարում է ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված առեւտրատնտեսական համագործակցությունը, այլեւ լարվածության մեջ պահում ողջ տարածաշրջանը:

Սակայն, ո՛չ ադրբեջանական իշխանությունների սպառնալիքները, ո՛չ էլ նրանց կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը չեն կարող կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշեղ առաջընթացը եւ նրա միջազգային ճանաչմանն ուղղված ողջ հայության կողմից իրականացվող ջանքերը:

Ամեն տարի ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, արտասահամանյան պատվիրակություններ եւ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից այցելում են Արցախ, տեղում ծանոթանում երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Ծանոթանում են ժողովրդի հետ, որի անկախացումը Ադրբեջանից 1991 թվականին տեղի է ունեցել գործող սահմանադրության, միջազգային օրենքների եւ սկզբունքների բծախնդիր պահպանմամբ, ժողովուրդ, որը, դիմագրավելով Ադրբեջանի ռազմական լայնածավալ ագրեսիան, այսօր կառուցել է ժողովրդավարական պետություն, որը վերջապես նվաճել է իրավունք՝ ինքնուրույն ներկայանալու միջազգային բեմում՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր սուբյեկտ:

Վստահ եմ, որ այս համաժողովն էլ իր դերը կունենա համաշխարհային հասարակական կարծիքի ձեւավորման գործում եւ կմոտեցնի Արցախի միջազգային ճանաչման եւ տեւական խաղաղության հաստատման օրը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին՝ ուղղված պատմական արդարության վերականգմանը, հարատեւ խաղաղության հաստատմանը, եւ տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը»:

Համագումարի ընթացքում ելույթ ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության նախագահ Ջոզեֆ Դոուլը, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հելենի Թեոխարուսը, Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի հանձնախմբերի համակարգող Հակոբ Տեր-Խաչատուրյանը եւ ուրիշներ:

Նույն օրը Եվրախորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոտասիեւիչի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Երկուստեք կարեւորվեց տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը նպատակադրված է շարունակելու փոխգործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում: ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գորըծնկերներից մեկը, իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը՝ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանում շարունակվելու է ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացը: «Մենք պատրաստակամ ենք էլ ավելի խորացնել եւ ընդլայնել մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով եւ հնարավոր բոլոր ձեւաչափերով»,-նշեց ԱԺ նախագահը: Այս համատեքստում կարեւորվեց խորհրդարանական փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: Պարոն Աբրահամյանը Եվրախորհրդարանի փոխնախագահին հրավիրեց Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ հրավերի համար` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեւիչը կարեւորեց Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը չի խոչընդոտի Հայաստան -Եվրամիություն հետագա համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am