National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.12.2013
Հանդիպումներ Հնդկաստանի խորհրդարանում
1 / 9

Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, տեր եւ տիկին Աբրահամյանները եւ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները այցելեցին Ռաջգաթ, որտեղ ծաղկեպսակ դրեցին Մահաթմա Գանդիի հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հնդկաստանի Հանրապետության խորհրդարան, որտեղ ԱԺ պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Ժողովրդական պալատի նախագահ Մեյրա Կումարի հետ :

Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու եւ Հնդկաստան պաշտոնական այց կատարելու համար` տիկին Կումարը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի այցը էլ ավելի կխթանի երկկողմ քաղաքական եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: «Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ , որ Ձեր այցը կնպաստի ոչ միայն երկու երկրների քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, այլեւ նոր լիցք կհաղորդի առեւտրատնտեսական կապերին, որտեղ չօգտագործված մեծ ներուժ կա»,- ասաց Հնդկաստանի խորհրդարանի նախագահը: Նա անհրաժեշտ համարեց փոխգործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Նա վստահություն հայտնեց, որ հնդկական ձեռնարկությունները եւ հնդիկ գործարարները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանում: Տիկին Կումարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում աջակցության եւ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ հարաբերությունները: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցությունը, որը գտնվում է բարձր մակարդակի վրա, երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից մեկն է: ԱԺ նախագահը կարեւորեց բարեկամական խմբերի գործունեությունը, որը մեծապես կնպաստի երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը նույնպես անհրաժեշտ համարեց առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում: Տիկին Կումարը հավաստիացրեց պարոն Աբրահամյանին, որ Հնդկաստանի խորհրդարանում առաջիկայում նույնպես կստեղծվի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խումբ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ նշեց, որ այդ առիթով ակնկալում է Հնդկաստանի խորհրդարանի գնահատականը: Ժողովրդական պալատի նախագահը նշեց, որ այդ հարցը շատ զգայուն հարց է, սակայն Հնդկաստանի խորհրդարանը միշտ իր վերաբերմունքն արտահայտում է մարդկության դեմ ոճրագործությունների նկատմամբ: Նա վստահեցրեց, որ քաղաքական խորհրդակցություններ եւ քննարկումներ կանցկացնի իր գործընկերների հետ` համոզմունք հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանը կարձագանքի:

ԱԺ նախագահը տիկին Կումարին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, այցելեցին խորհրդարանի թանգարան:

Նույն օրը Հնդկաստանի խորհրդարանում ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Հնդկաստանի խորհրդարանի ընդդիմության ղեկավար տիկին Սուշմա Սվարաջիի հետ: Նշենք, որ Հնդկաստանի խորհրդարանի արարողակարգով պաշտոնական այց կատարած հյուրերը հանդիպում են ունենում ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու խորհրդարանների համագործակցության զարգացմանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տիկին Սվարաջին ներկայացրեց Հնդկաստանի խորհրդարանի կազմը, կառուցվածքը, գործունեությունը, քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Նշեց, որ խորհրդարանում գործում է 24 մշտական հանձնաժողով. 16-ը` Ժողովրդական պալատում, 8-ը` Սենատում: Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը դառնում է ընդդիմադիր ուժերի ղեկավար եւ ունի մեծ լիազորություններ:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները ներկայացրին Հայաստանի Ազգային ժողովի գործունեությունը, կառուցվածքը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել բազմազան ոլորտներում եւ ժողովրդավարության զարգացման առումով առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում:

Տեղեկացնենք, որ այսօր Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ Հնդկաստանում սուգ էր հայտարարված, եւ Հնդկաստանի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստերը չկայացան:

Օրվա վերջում ԱԺ նախագահը հարցազրույց տվեց Լոկ Սաբհայի հեռուստատեսությանը:



25.06.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է...

14.06.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիր...

13.06.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ
Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա...

12.06.2019
Հանդիպումներ Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքս...

12.06.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա
Հունիսի 11-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադ...

04.06.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժող...

31.05.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակ...

20.05.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին
Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պա...

20.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդի...

15.05.2019
Հանդիպել են երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով գործընկերոջ...

14.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզ...

10.05.2019
Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել
Մայիսի 10-ի առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի եւ բարձ...

09.05.2019
Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզ...

06.05.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկո...

06.05.2019
«Չեխիան Եվրամիությունում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է». Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակո...

06.05.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն-Գընին: Ողջունել...

03.05.2019
«Երկու բարեկամ ժողովուրդներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ կամք». Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի ալ-Սայեղին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժող...

29.04.2019
Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական ...

26.04.2019
Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների նե...

19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երկկողմ հանդիպումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօ...

17.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական  պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛...

10.04.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ
Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպությ...

08.04.2019
Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի ...

08.04.2019
Արարատ Միրզոյանը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քա...

07.04.2019
Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի հետ
Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայաց...

05.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակ...

05.04.2019
ՀՀ-ում Չեխիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավա...

04.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավո...

03.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսի...

02.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:...

02.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Ի...

01.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան...

21.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զաարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում
Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատա...

21.03.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում
Գերմանիայում  պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգայի...

19.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպու...

15.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխա...

15.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարան...

14.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկու...

07.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:...

06.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ ...

04.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավ...

28.02.2019
Քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զ...

25.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնութ...

22.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայ...

21.02.2019
Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառ...

19.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո ...

18.02.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցո...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիակա...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Խորհրդարանի նախա...

15.02.2019
Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ...

09.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է
Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել ...

08.02.2019
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանր...

08.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղե...

07.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: Բարձր ...

05.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դի...

04.02.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մա...

04.02.2019
Քննարկվել են հայ-ուկրաինական հարաբերությունների համատեղ օրակարգին վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավ...

01.02.2019
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Մ...

01.02.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր...

31.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գանայի Հանրապետության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վ...

30.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի եւ IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է  Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապե...

30.01.2019
Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան...

30.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ...

29.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ...

29.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնոր...

28.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սա...

25.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամե...

24.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ ...

23.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Խորհրդարանի ղեկավարը ...

22.01.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Խորհր...

04.01.2019
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS