National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
18.02.2014
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի պատվիրակությանը
1 / 4

Փետրվարի 18-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի պատվիրակությանը Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքների պալատ) գլխավորությամբ:Պատվիրակության կազմում են ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը:

Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում, եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել բազմաթիվ ոլորտներում: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացումը եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը: Աժ նախագահը կարեւորեց հայաստանյան բազմաթիվ ծրագրերում ՄԹ կառավարության ու հասարակական կազմակերպությունների ներգրավվածության փաստը եւ ձեռքբերում համարեց Երեւանում Հայաստան-Մեծ Բրիտանիա Առեւտրի պալատի ստեղծումը: Հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում Հովիկ Աբրահամյանը, առանձնահատուկ դեր վերապահելով օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը, նշեց.« Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը: Ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները` Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ կարեւոր համարեց միջազգային ասպարեզում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: «Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ողջ տարածշրջանի անվտանգության եւ կայունության համար: Հաշվի առնելով հակամարտության կարգավորման բարդ գործընթացը՝ կարեւոր նշանակություն ունի միջազգային հանրության՝ տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակաշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը»,-ասաց ԱԺ նախագահը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Թագավորության խորհրդարանում գործող Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախաձեռնությունները: Նա շնորհակալություն հայտնեց Սթիվեն Փաունդին փետրվարի 11-ին ՄԹ Համայնքների պալատում ելույթի համար, որտեղ նա անդրադարձել եւ անաչառ գնահատական էր տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Հայոց ցեղասպանությանը:

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով: Նրա խոսքով` այդ որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում: «Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ բազմաբնույթ համագործակցությունը եւ փոխհարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա». -նշեց Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՄՄ Բրիտանական խմբի պատվիրակության ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը համոզմունք հայտնեց, որ խմբի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի հայ-բրիտանական կապերի զարգացմանը եւ խորացմանը: Նրա խոսքով` Հայաստանը մեծ թվով բարեկամներ ունի ՄԹ խորհրդարանում, ինչին մեծապես նպաստել է Հովիկ Աբրահամյանի 2011թ. աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա: Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը նշեց. «Դուք Բրիտանիայի խորհրդարանում մեծ թվով բարեկամներ ունեք, ովքեր Հայաստանի կողքին են եւ մտահոգված են նրա խնդիրներով: Հայաստանի ձայնը լսելի է Բրիտանիայի խորհրդարանում: Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի կայունություն եւ առաջընթաց»: Բրիտանացի խորհրդարանականները եւս կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, երկկողմ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Կարեւոր համարվեց տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:



18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am