National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ուսանողների հետ
1 / 16

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց Ազգային ժողովում պրակտիկա անցնող շուրջ 10 բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Ողջունելով ուսանողների այցը խորհրդարան՝ ԱԺ նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ ուսանողները, իրենց պրակտիկան անցկացնելով օրենսդիր մարմնում, հնարավորություն են ունենում ներկա գտնվելու ԱԺ նիստերին, հանձնաժողովներում իրականացվող քննարկումներին, շփվելու պատգամավորների հետ եւ ծանոթանալու օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին: Մեկ ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրեց վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունը, անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը եւ մեր երկրում իրականացվող սոցիալական բարեփոխումներին: Հնչեցված բոլոր հարցերն ու մտահոգությունները ստացան սպառիչ պատասխաններ: Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանը, երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի, աշխատատեղերի ստեղծման խնդիրներին:

Հովիկ Աբրահամյանը երիտասարդներին ներկայացրեց մեր երկրի առջեւ ծառացած արտաքին քաղաքականության եւ տնտեսության մարտահրավերներն ու նշեց Հայաստանի համար գերակա այն ուղղությունները, որոնք գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Պարոն Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, նշեց, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով: Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ: Խորհրդարանի ղեկավարն ասաց, որ մեր երկրի առաջնային խնդիրն է ԼՂ-ի եւ Հայաստանի անվտանգության ապահովումը՝ այս համատեքստում կարեւորելով տարածաշրջանում մրցունակ բանակ ունենալը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում եւ ընդգծեց, որ պատգամավորները, լինելով ժողովրդի ընտրյալներ, պետք է բարձրաձայնեն հանրությանը հուզող խնդիրները: Այս համատեքստում նա անդրադարձավ վերջերս ստեղծված ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ ընդգծելով, որ հասարակությանը մտահոգող հարցերի քննարկմանը միտված նմանատիպ հանձնաժողովների ստեղծումը շարունակական բնույթ է կրելու:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թերություններին եւ առավելություններին առնչվող հարցադրմանը՝ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ այն կարեւոր բարեփոխում է եւ առաջիկայում, եթե Սահմանադրությանը հակասող դրույթներ կլինեն, ապա խորհրդարանը կանդրադառնա եւ լուծումներ կտա խնդիրներին: Որպես ոլորտի պատասխանատու հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ եւ պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: Արտակ Դավթյանը եւս պարզաբանումներ տվեց իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտների վերաբերյալ հնչեցված հարցադրումներին:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել, ուսումնառության տարիներին զինվել գիտելիքներով, լավ մարդ դառնալ ընտանիքի, հարազատների համար, իսկ պետության համար՝ պիտանի քաղաքացի: Ընդգծելով, որ ԱԺ դռները միշտ բաց են ուսանողների առջեւ՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ եթե կրկին հանդիպելու ցանկություն լինի, ապա ինքը պատրաստ է հանդիպելու եւ քննարկելու բոլոր խնդիրները:

Ի հիշատակ հանդիպման՝ ուսանողները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:


18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am