Տպել
07.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում
1 / 6

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` «Միջխորհրդարանական համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ» թեմայով:

Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց.

«Վերջին տասնամյակների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը ամբողջ աշխարհում` ներդաշնակորեն փոխլրացնելով ավանդական դիվանագիտությունը: Մենք գնահատում ենք խորհրդարանական ձեւաչափով հանդիպումների յուրաքանչյուր հնարավորություն: Ուրախ եմ, որ մեզ` որպես Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների, հնարավորություն ընձեռվեց համատեղ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մեր առջեւ ծագած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր:

Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ ընդլայնվող կապերի շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը` Եվրանեսթը, մեծապես նպաստել է Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության խորացմանը: Ձեզ հայտնի է, որ հայկական կողմն առաջիններից է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը եւ ի սկզբանե այն դիտարկել որպես փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման լավ հարթակ:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես դուք տեղյակ եք, Հայաստանը, առաջնորդվելով իր մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով, հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին: Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետությունը անգնահատելի փորձ է ձեռք բերել Եվրոպական միության հետ բովանդակային քննարկումների ընթացքում, որը հիմք է հանդիսանում մեր հետագա համագործակցության համար: Մենք ձգտելու ենք համատեղելի համագործակցության արդյունավետ բանաձեւեր գտնել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ: Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում: Ինչպես արձանագրված է համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի նորացման շուրջ: Առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման ուղղությամբ:

Հարգելի բարեկամներ,

Համոզված եմ, որ խորհրդարանական փոխգործակցությունն իր ուրույն դերն ունի նաեւ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, գործընկերների դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի հստակ ընկալելի դարձնելու հարցում: Դժբախտաբար, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվածություն ունենալ Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային կարեւորություն ունի: Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները եւ պետք է խուսափել դրանց կարգավորման նպատակով մեկ ընդհանրական բանաձեւի կիրառումից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարություններում:

Հարգելի գործընկերներ,

Վերջին շրջանում ականատես ենք լինում Արեւելյան գործընկեր երկրներից մեկում` Հայաստանի բարեկամ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին: Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյան բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին համոզմունքս հայտնել առ այն, որ մենք՝ խորհրդարանականներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ բարեկամության ամրապնդման համար: Մենք պետք է ձգտենք ավելի լավ հասկանալ յուրաքանչյուրիս շահերն ու մտահոգությունները, բաց եւ ազնիվ երկխոսության միջոցով զարգացնենք համագործակցությունը, որի հիմքում պետք է լինի արժեքների ընդհանրությունը եւ դրանց վրա հիմնված մեր ապագայի տեսլականը:

Միաժամանակ ողջունում եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի որոշումը` վեհաժողովի հերթական լիագումար նիստը Երեւանում անցկացնելու վերաբերյալ: Վստահ եմ, որ երեւանյան հանդիպումը նոր կարեւոր հանգրվան կհանդիսանա Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական համագործակցությունը խթանելու համար»:


27.03.2024
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-...

26.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում էր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնեւում էր: Շվեյցարիայում կայացել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը...

25.03.2024
Ալեն Սիմոնյանը կառուցողական եւ գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարան...

25.03.2024
ՀՀ-ն կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհ...

24.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությ...

23.03.2024
Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը եւ Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխոր...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեց...

18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...