National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
14.06.2014
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը
1 / 24

Հունիսի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը:

Մինչեւ նիստը սկսվելը Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին եղբայրական գերեզմանոցում:

Նիստն ընթացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների համանախագահությամբ:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բացելով 9-րդ նիստի աշխատանքներն ասաց.

«Ուրախ եմ ողջունել ՀՀ ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը՝ ԼՂՀ Ազգային ժողովում, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի առիթով: Բացի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից, պատվիրակության կազմում գործադիր իշխանությունը ներկայացնում է ՀՀ փոխարտգործնախարար պարոն Շավարշ Քոչարյանը:

Նկատի առնելով, որ պարոն Գալուստ Սահակյանը՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, առաջին անգամ է այցելում Արցախի Հանրապետության Ազգային ժողով, պատիվ ունեմ պարոն Սահակյանին անմիջականորեն, արդեն խորհրդարանում, շնորհավորել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաղորդել մեր բոլորի լավագույն բարեմաղթանքները:

Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցելու մեր հրավերը սիրով է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Հարգելի գործընկերներ,

Մեր այսօրվա նիստի օրակարգը, տեղյակ եք, բաղկացած է մեկ հարցից, այն է՝ «1994թ. մայիսյան զինադադարը եւ խաղաղության հեռանկարները»: Այն առաջարկվել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանի եւ Վահրամ Աթանեսյանի կողմից եւ հավանության է արժանացել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների կողմից:

Մայիսյան զինադադարը, որի հաստատման 20-ամյակը լրացավ վերջերս, անշուշտ, նշանակալի ռազմաքաղաքական իրողություն է, որին առհասարակ եւ, մասնավորապես, այս պարագայում՝ երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձեւաչափով նույնպես անդրադառնալու եւ առաջիկա հեռանկարին միտված հետեւությունների հանգելու անհրաժեշտությունը մեծ է:

1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի համաձայնագիրը կասեցրեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, պատերազմ, որը սպառնում էր աղետի վերածվել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

Այդ պատերազմն Արցախի ժողովրդին պարտադրվեց, երբ նա արդեն ինքնորոշվել եւ ձեռնամուխ էր եղել իր անկախ, ինքնիշխան պետականության կառուցմանը: Այսպիսին էր մեր հարեւանների պատասխանը ԼՂՀ ղեկավարության պատրաստակամությանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերի ողջ համալիրը:

Ադրբեջանական ագրեսիայի պայմաններում, բնականաբար, նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիվ մեկ հիմնախնդիրը դարձավ ինքնապաշտպանությունը եւ ժողովրդի անվտանգության ապահովումը: Այդ նպատակով երկրի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց առաջնահերթ մի շարք քայլեր: Այսպես, ԼՂՀ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց Ինքնապաշտպանության ուժերի կոմիտե, ձեւավորվեց ինքնապաշտպանության ուժերի միասնական հրամանատարություն, ընթացք ստացան կամավորական ջոկատների միավորման աշխատանքները: Արդյունքում կասեցվեց ադրբեջանական բանակի առաջխաղացումը, վերացվեցին նրա մի շարք հիմնական կրակակետեր: Իսկ 1992թ. մայիսի 9-ին ազատագրվեց հայոց Շուշի քաղաքը, որով իրականում սկիզբ առավ ԼՂՀ-ում ազգային բանակաշինության նոր փուլը՝ ինքնապաշտպանական ջոկատներից անցում քաղաքական իշխանությանը ենթակա կանոնավոր բանակի:

Այս համատեքստում, ելնելով առաջացած ծանր ռազմաքաղաքական իրավիճակից, կապված ադրբեջանական բանակի 1992թ. ամառային լայնածավալ ռազմարշավի հետ, օգոստոսին ԼՂՀ ամբողջ տարածքում մտցվեց ռազմական դրություն, ստեղծվեց կառավարման հատուկ մարմին: Պաշտպանության պետական կոմիտե, որին լրիվությամբ փոխանցվեցին գործադիր իշխանության գործառույթները եւ մասամբ՝ օրենսդիր իշխանության լիազորությունները:

Ձեռնարկված այդ եւ այլ օպերատիվ միջոցների շնորհիվ հաջողվեց ոչ միայն կազմակերպել լիարժեք պաշտպանություն, այլեւ, հակահարձակման անցնելով, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներին ետ շպրտել գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ ազատագրել այն տարածքները, որոնք ժամանակին կամայականորեն տարանջատվել էին պատմական Արցախից, հայաթափվել, իսկ պատերազմի ընթացքում վերածվել ադրբեջանական ռազմական հենակետերի:

Ադրբեջանական ղեկավարությունը, չնայած իր բանակի ջախջախիչ պարտություններին, այնուամենայնիվ, ընդհուպ մինչեւ 1994թ. գարունը, պատրանքներ էր փայփայում ռազմաճակատում արմատական բեկման հասնելու վերաբերյալ:

Անշուշտ, պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ստանձնած միջնորդները մեծ ջանքեր էին գործադրում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: 1994թ. ապրիլի 15-ին Մոսկվայում ընդունվեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությունը, որով պահանջվում էր դադարեցնել մարտական գործողությունները: Դրան հետեւեցին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած բանակցությունները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո:

Արժանին մատուցելով այդ գործընթացում առանձնապես Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին, այնուամենայնիվ, կցանկանայի նշել, որ մայիսյան զինադադարի հաստատումը մեծապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կողմից Ադրբեջանին իր ռազմական նկրտումներից հրաժարվելու պարտադրանքի արդյունք էր:

Ցավոք, իր իսկ սանձազերծած պատատերազմում ձախողվելը դաս չդարձավ Ադրբեջանի համար: Պաշտոնական Բաքուն իր ռեւանշիստական տրամադրությունները մերթ ընդ մերթ փորձարկում է սահմանում դիվերսիոն գործողություններով ու դիպուկահարների կրակոցներով: Ավելին՝ պաշտոնական Բաքուն մերժում է վստահության միջոցներ հաստատելու մասին միջնորդների ցանկացած առաջարկություն: Նման պահվածքը, ինչ խոսք, վտանգի տակ է պահում կայունությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

Արցախի Հանրապետությունը բազմիցս է հայտարարել, որ չի հանդուրժել ու այսուհետ եւս չի հանդուրժելու որեւէ ոտնձգություն իր հանդեպ եւ որ այսօր առավել, քան երբեւէ Արցախի բանակը պատրաստ է պաշտպանելու մեր պետական սահմանները:

Եվ ԼՂՀ իշխանություններն ակնկալում են համապատասխան միջազգային կառույցների վճռական քայլերը, որպեսզի Ադրբեջանին ստիպեն հրաժարվել իր արկածախնդիր եւ վտանգավոր քաղաքականությունից, հաշվի առնելով, որ այդ քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար:

Մեր այսօրվա քննարկումների նպատակն է ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ջանքերը զինադադարի ամրապնդման եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, այդ գործընթացին ներգրավելով նաեւ տարբեր երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի ու շփումների հնարավորությունները»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով ներկաներին` նա մասնավորապես ասաց.

«Թույլ տվեք հայաստանյան պատվիրակության անունից ողջունել ձեզ եւ շնորհավորել մեր խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի գումարման կապակցությամբ:

Վստահ եմ, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այս նիստը արդյունավետ կընթանա՝ հնարավորություն ընձեռելով մեզ բազմակողմանիորեն քննարկելու օրակարգում ընդգրկված հարցերը եւ գտնելու դրանց լուծման ուղիները: Հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը, ինչպես նաեւ մեր խորհրդարանների միջեւ սերտ համագործակցությունը թույլ կտան մեզ հասնելու նշմարելի հաջողությունների եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական ոլորտներում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, եւ բազմաթիվ քննարկումներ ու լսումներ են անցկացվել վերոհիշյալ հարցի շուրջ:

Երկու տասնամյակ առաջ համաձայնեցված զինադադարով վերջ դրվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին եւ Արցախի հաղթանակած ժողովուրդը նոր ավյունով սկսեց կառուցել խաղաղ ու հզոր իր պետությունը:

Ներկայումս փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, եւ նրա կողմից որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» քաղաքականությունը թույլ չեն տալիս տարածաշրջանում հասնել լիակատար խաղաղության:

Պաշտոնական Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի, եւ ժխտելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` նա համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով եւ ամենուր տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայերի մասին: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները: Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանությունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, բազմապատկվել են ու առավել վտանգավոր դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր խլել:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է լիիրավ կողմ հանդիսանա տարվող հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում եւ ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա Արցախի ժողովրդի հավանությանը:

Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափի, որը կարգավորման ուղիներ գտնելու լուրջ ներուժ ունի:

Ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փորձ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ բանակցությունները կառուցողական ուղիով շարունակելու համար: Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ որեւէ քայլից, որը կարող է հավելյալ լարվածություն ու խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին:

Վերջում կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծ կարեւորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը եւ պատրաստ է բազմապատկել ժամանակի ընթացքում ձեռք բերված մեր միասնական ժառանգությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջխորհդարանական հանձնաժողովի բոլոր անդամներին, ինչպես նաեւ հյուրերին այսօրվա նիստին մասնակցելու համար` բոլորիս ցանկանալով նորանոր հաջողություններ հանձնաժողովի աշխատանքներում եւ հույս հայտնել, որ մեր ջանքերն արդյունավետ կլինեն եւ ուղղված կլինեն մեր բազմակողմ կապերի զարգացմանը»:

Ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նա մանրամասն անդրադարձավ 1994թ. Բիշքեքում զինադադարի մասին ստորագրված փաստաթղթի դրույթներին, կարեւորեց լիակատար խաղաղության եւ կայունության հաստատումը եւ ամրապնդումը տարածաշրջանում:

Դռնփակ նիստում օրակարգի` «1994 թ. մայիսյան զինադադարը եւ խաղաղության հեռանկարները» հարցով զեկույցներ ներկայացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Արտակ Զաքարյանը անդրադարձավ տարածարջանում տիրող իրավիճակին եւ անվտանգությանը վերաբերող հարցերին, Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին, ռազմատենչ քարոզչության վարման մեթոդաբանությանը: Վահրամ Աթանեսյանն անդրադարձավ զինադադարի հաստատմանը հաջորդած 20 տարիների ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական առաջարկություններին:

Հակամարտության կարգավորման` գործադիր իշխանության քաղաքականության ու հիմնական սկզբունքների մասին պատգամավորներին մանրամասներ հաղորդեցին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը` պատասխանելով նաեւ ներկաների հարցերին: Մտքերի փոխանակությանը մասնակցեցին Արմեն Ռուստամյանը, Շիրակ Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը եւ ուրիշներ:

ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքները երկու համանախագահները լրագրողների համար ամփոփեցին համատեղ մամլո ասուլիսում: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն հայտնեցին արդյունավետ, շահագրգիռ քննարկումների համար: Նրանք նշեցին, որ նիստի ընթաքում քննարկվել է համատեղ հայտարարության նախագիծը, ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ եւ առաջիկա օրերին, հաշվի առնելով քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները, կընդունվի համատեղ հայտարարություն:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եղավ սահմանային շփման գծում, պաշտպանական կառույցներում, այցելեց զորամաս, ծանոթացավ զինվորների ծառայությանը:

Երեկոյան ՀՀ ԱԺ պատվիրակությանը կընդունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:




18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am