National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.07.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
1 / 7

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Հայ խորհրդարանականները շրջայց կատարեցին 2013թ. սեպտեմբերին բացված եկեղեցական համալիրում:

Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի, ՌԴ-ում հավատարմագրված ՀՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասաց. «Շատ ուրախ եմ գտնվել այս հրաշալի հոգեւոր կենտրոնում ու ձեր միջավայրում եւ ուզում եմ փոխանցել ջերմ ողջույններ Հայաստանից: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեր գործունեությանը, որովհետեւ զգում ենք ձեր հոգեւոր ու մարդկային կապը հայրենիքի հետ, որովհետեւ վստահ ենք, որ անկախ գտնվելու վայրից ձեզանից յուրաքանչյուրը հետաքրքրված է Հայաստանով, նրա հաջողություններով եւ խնդիրներով, ոչ միայն հետաքրքրված է, այլեւ պատրաստ է դառնալ այդ հաջողությունների անմիջական կերտողն ու խնդիրների լուծման անմիջական մասնակիցը: Որովհետեւ հայրենիքն ինքն էլ ուրախանում է իր աշխարհասփյուռ զավակների հաջողություններով եւ մտահոգվում նրանց խնդիրներով` միաժամանակ պատրաստ լինելով նպաստել դրանց կարգավորմանը»: Նրա խոսքով` Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին եւ եկեղեցական համալիրը` որպես նյութեղեն պատմություն, թեեւ մեկ տարեկան էլ չկան, բայց իրենց մեջ ամփոփում են մեր բազմադարյա հոգեւոր պատմությունը, նաեւ վկայում են հինավուրց ու խոր արմատների մասին, որ հայերն ունեն բարեկամ երկրում: «Համոզված եմ, որ Եվրասիական միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալով՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ավելի կբարձրանա, ավելի կխորանան ինտեգրացիոն գործընթացները: Նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնություն իմ պաշտոնական այցը իր դրական դերը կունենա փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով՝ մի անգամ եւս փաստելով երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերային հարաբերությունները»,-նշեց ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այդ հարաբերությունների առաջընթաց զարգացումը ամրապնդում է վստահությունը հետագա ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացման եւ հնարավորությունների նկատմամբ, եւ դրանում մեծ է նաեւ հայ համայնքի դերն ու ներդրումը: «Պատահական չէ, որ դուք Ռուսաստանում համարվում եք ճանաչում եւ հեղինակություն ունեցող, հավատարիմ, խելացի եւ ստեղծարար, օրինապաշտ ու լիիրավ քաղաքացիներ: Համոզված եմ, որ ձեր ավանդապաշտությամբ ու օրինապաշտությամբ, երկու երկրների շահերի խոր գիտակցումով, այս հրաշալի հոգեւոր տան բարձր հովանու ներքո այսուհետ եւս կշարունակեք մասնակցել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական հարաբերությունների պատմության նորովի կերտմանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:

«Հայրենիքի շենացումը մեր ընդհանուր գործն է, որում բոլորիս ջանքերն ու էներգիան մշտապես պահանջված են: Այդ ամենի համատեղումը կարեւոր գործոն է Հայաստանի փայլուն ապագայի ապահովման համար: Համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի հանդեպ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը մեզ կօգնի ավելի բացահայտել մեր միասնական հայրենիքի ներուժը եւ կառուցել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռանկյունին: Մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք կերտել այդպիսի Հայաստան, մենք պարտավո՛ր ենք եւ կարո՛ղ ենք ամուր պահել այդ եռանկյունին՝ անկախ մեր գտնվելու վայրից»,-նշեց Գալուստ Սահակյանը:

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձր գնահատելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստան, նշեցին, որ այն ոչ միայն նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին, այլեւ ավելի կամրապնդի եւ կխորացնի միջպետական հարաբերությունները:



18.03.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դե...

09.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը...

07.03.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության ԱԺ նախագահին
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի...

28.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավո...

26.02.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատ...

18.02.2024
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
Պաշտոնական այցով Բուլղարիայում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությու...

16.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյա...

15.02.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԲՀ վարչապետ Նիկոլայ Դենկովը: ԱԺ ...

07.02.2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: ԱԺ նա...

31.01.2024
Ալեն Սիմոնյանը եւ Մարկետա Պեկարովա Ադամովան ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովին, այցելել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «...

29.01.2024
Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպ...

26.01.2024
Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում. Ալեն Սիմոնյանը՝ Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված ընդունելությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ը...

23.01.2024
Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Նորվեգիայի աջակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգ...

16.01.2024
Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am