Տպել
29.12.2015
Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր:

ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է. «Խաղաղության ճանապարհը հարթողները սահմանապահներն են: Ես տարիներ շարունակ հենակետեր եմ այցելում՝ հպարտանալու  մեր զինվորներով: Աստված տա, որ հաջորդ սերունդը ծառայի լիակատար խաղաղության պայմաններում»:

Ազգային ժողովի նախագահի հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրա կրակահերթերը:

Նոր տարվա նախօրեին Աժ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց տոկունություն, ոգու արիություն եւ խաղաղ ծառայություն:



07.02.2020
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած...

20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորակ...

13.01.2020
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցվել 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա...