ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 03.08.2021թ.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Է. Խանզրադյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի օգոստոսի 3-ից Էդուարդ ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.08.2021
Կ-106-Ա