ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 2-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով.
2) 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-րդ կետ.
2.1 | ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար | Հայեցողական | 1 |
3) 3-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով.
4) 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4.1-րդ կետ եւ «Ընդամենը» տողի «11» թիվը փոխարինել «15» թվով.
4.1 | Խորհրդատու-օգնական | Քաղաքացիական աշխատանք կատարող | 1 |
5) 19-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «8» թիվը փոխարինել «10» թվով եւ «Ընդամենը» տողի «17» թիվը փոխարինել «19» թվով.
6) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «607» թիվը փոխարինել «613» թվով:
2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 4.1-րդ գլխում՝ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 47.1-րդ կետ.
«47.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ»:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
30.07.2021
Կ-98-Ա