ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 20.08.2021թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017թ. հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա կարգադրության (այսուհետ` Կարգադրություն)՝
1) Հավելվածն ուժը կորցրած ճանաչել,
2) 2-րդ կետի «՝համաձայն հավելվածի» բառերը հանել:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
16.08.2021
Կ-116-Ա