ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Պաշտոնական այցով 2021 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ, պատգամավորներ Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Հայկ ՑԻՐՈՒՆՅԱՆԻՆ, Արթուր ՂԱԶԻՆՅԱՆԻՆ, Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի պետ Դավիթ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ եւ թղթակցային բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե ԽՈՒԼՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը (Հակոբ Հաջի-Հակոբյանի, Դավիթ Օհանջանյանի եւ Լուսինե Խուլյանի) կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
30.08.2021
Կ-123-Ա