ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 01.10.2021թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) «Արարողակարգի վարչություն» բաժնի 136-րդ կետից հետո լրացնել նոր՝ 136.1-րդ կետ եւ «Ընդամենը» տողի «11» թիվը փոխարինել «12» թվով.
Օպերատոր |
2) «Վարչատնտեսական վարչություն» բաժնի 160-րդ կետն ուժը կորցրած ճանաչել եւ «Ընդամենը» տողի «113» թիվը փոխարինել «112» թվով.
3) 170-րդ կետի «Պաշտոնի անվանումը» սյունակի «Տեխնիկական վերահսկող» բառերը փոխարինել «Ինժեներ-տեխնիկական վերահսկող» բառերով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
29.09.2021
Կ-144-Ա