ԱԹԵՆՔ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2021 թվականի հոկտեմբերի 20-23-ը Աթենք (Հունաստան) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Գեւորգ ՊԱՊՈՅԱՆ | Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը) |
Վահագն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը) |
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը) |
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (2021 թվականի հոկտեմբերի 16-23-ը) |
Վարազդատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր |
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ալեն Սիմոնյանի, Սիսակ Գաբրիելյանի, Վահագն Ալեքսանյանի, Ծովինար Խաչատրյանի, Լեւոն Սահակյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի, Արման Իսրայելյանի, Մամիկոն Մարգարյանի, Վարազդատ Եղիազարյանի եւ Արաքսյա Քոչարյանի՝ Երեւան-Աթենք-Նիկոսիա), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
12.10.2021
Կ-151-Ա