Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈՍԻԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.10.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Պաշտոնական այցով 2021 թվականի հոկտեմբերի 23-26-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Վահագն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ
Թամարա ՇԱՀԲԱԶՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ
Վարազդատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ալեն Սիմոնյանի, Սիսակ Գաբրիելյանի, Վահագն Ալեքսանյանի, Ծովինար Խաչատրյանի, Լեւոն Սահակյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի, Արման Իսրայելյանի, Մամիկոն Մարգարյանի, Վարազդատ Եղիազարյանի եւ Արաքսյա Քոչարյանի՝ Նիկոսիա-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (Ալեն Սիմոնյանի, Սիսակ Գաբրիելյանի, Վահագն Ալեքսանյանի, Ծովինար Խաչատրյանի, Լեւոն Սահակյանի, Հակոբ Հաջի-Հակոբյանի, Արման Իսրայելյանի, Մամիկոն Մարգարյանի, Վարազդատ Եղիազարյանի եւ Արաքսյա Քոչարյանի՝ հոկտեմբերի 24-26-ը) վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

13.10.2021
Կ-153-Ա