ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի Կ-174-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 26.11.2021թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավոր Տ. Մարգարյանի 18.11.2021թ. թիվ ն/17420-2021 գրությունը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 12-ի «Փարիզ պատվիրակություն գործուղելու մասին» Կ-174-Ա կարգադրության 1-ին կետի «Տարոն Մարգարյան Ազգային ժողովի պատգամավոր» բառերը հանել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
19.11.2021
Կ-195-Ա