Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 29.12.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում՝

101-րդ կետից հետո լրացնել նոր՝ 101.1-ին կետ.
 
101.1  խմբագիր քաղաքացիական աշխատանք կատարող 1

1) 102-րդ  կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով.

2) 132.1-ին  կետը ուժը կորցրած ճանաչել եւ «Ընդամենը» տողի «27» թիվը փոխարինել «26» թվով.

3) 133-րդ կետից հետո լրացնել նոր՝ 133.1-ին կետ եւ «Ընդամենը» տողի «12» թիվը փոխարինել «13» թվով.
 
133.1 Գործավար տեխնիկական սպասարկում իրականացնող 1

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 3-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

27.12.2021
Կ-217-Ա