ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 13.01.2022թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահ |
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ |
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար |
Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ |
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար |
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Ազգային ժողովի պատգամավոր |
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ |
Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ |
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ |
Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ |
Արման ՄԿՐՏՉՅԱՆ |
Ազգային ժողովի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հունվարի 14-20-ը) |
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր |
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
10.01.2022
Կ-1-Ա
16.01.2022 | Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հունվարի 10-ի Կ-1-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին |