ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 06.04.2022թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել Ստեփանավանում Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստին 2022 թվականի ապրիլի 21-23-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
04.04.2022
Կ-84-Ա
19.04.2022 | Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի Կ-84-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին |