ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 11.04.2022թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել՝
Լիանա ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ |
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ |
Հակոբ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ |
ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական- վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման եւ հսկողության բաժնի պետ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
08.04.2022
Կ-86-Ա