ՎԼԱԴԻՎՈՍՏՈԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արեւելյան տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2022 թվականի սեպտեմբերի 6-9-ը Վլադիվոստոկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ եւ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
06.09.2022
Կ-237-Ա