Գործում է «ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 19-ի ՆՈ-032-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 19.12.2014թ.
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ի» ենթակետը եւ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի :
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ ՆՈ-003-04 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՍԱՀԱԿՅԱՆ
19.12.2014
ՆՈ-032-Ն