Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.11.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի  5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում  եմ.

1. Պաշտոնական այցով 2022 թվականի նոյեմբերի 16-18-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
 
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆ   Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Լենա ՆԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Հակոբ ԱՍԼԱՆՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Նարեկ ԲԱԲԱՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային  ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ  Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի  արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (նոյեմբերի 14-18-ը)
Էրիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ (նոյեմբերի 14-18-ը)
Արփինե ՖԵԴՈՍԵԵՎԱ  Ազգային ժողովի աշախատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի  գլխավոր մասնագետ
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (նոյեմբերի 16-ին՝ Երեւան-Բագրատաշեն-Երեւան եւ նոյեմբերի 18-ին՝ Երեւան-Բագրատաշեն-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (Ծովինար Խաչատրյանի,  Դավիթ Հակոբյանի եւ  Հրայր Քալաշյանի, իսկ Մամիկոն Մարգարյանի  եւ Էրիկ Մելքոնյանի՝ նոյեմբերի 14-15-ը)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին»  Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

14.11.2022
Կ-341-Ա