Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.01.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով`   կարգադրում   եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝

1) 19-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «9» թիվը փոխարինել «7» թվով եւ «Ընդամենը» տողի «20» թիվը փոխարինել «18» թվով.

2) 64-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով եւ «Ընդամենը» տողի «43» թիվը փոխարինել «44» թվով.

3) 117-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով.

4) 121-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.

5) 148-րդ կետից հետո լրացնել նոր՝ 148.1-ին կետ. 
  
   
148.1
 
Համակարգող մասնագետ
 
Քաղաքացիական աշխատանք կատարող
 
1
 
 

6) 152-րդ կետից հետո լրացնել նոր՝ 151.1-ին կետ եւ «Ընդամենը» տողի «18» թիվը փոխարինել «20» թվով.
 
151.1
 
 Համակարգող մասնագետ
 
Քաղաքացիական աշխատանք կատարող
 
 1

7) 217-րդ կետի «Առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Գլխավոր մասնագետ» բառերով:

2. Ազգային  ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում` լրացնել նոր 113.1-ին կետ.

«113.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետ,».

 2) 3.1-ին գլխում` 20-րդ եւ 44-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

3) 3.1-ին գլխում՝ լրացնել նոր 21.1-ին կետ.

«21.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի առաջատար մասնագետ,»:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

08.12.2022
Կ-368-Ա