ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 20.02.2023թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության
1) 4-րդ հավելվածի 2-րդ կետից հանել «Հասանով Կնյազ» բառերը եւ 6-րդ հավելվածի 5-րդ կետը լրացնել «Հասանով Կնյազ» բառերով,
2) 12-րդ հավելվածի 5-րդ կետից հանել «Թումասյան Միքայել» բառերը եւ 9-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել «Թումասյան Միքայել» բառերով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
17.02.2023
Կ-43-Ա