Armenian    
Նյու Դելի գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի Կ-36-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.02.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով ` կարգադրում  եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի «Նյու Դելի գործուղելու մասին» Կ-36-Ա կարգադրության՝

1) 1-ին կետի «Մերի Վարդանյանին»  բառերից հետո լրացնել «եւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանին» բառերով,

2) 2-րդ կետից հետո  լրացնել նոր  կետ հետեւյալ բովանդակությամբ. «3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված Հակոբ Արշակյանի գիշերավարձի  վճարումը կատարում է հրավիրող կողմը:» :



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.02.2023
Կ-48-Ա