Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.04.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Պ. Հովհաննիսյանի 2023 թվականի մարտի 29-ի թիվ 1113/15903-23  գրությունը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի ապրիլի 11-ը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.04.2023
Կ-104-Ա


29.07.2024 Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի ապրիլի 11-ի Կ-104-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին