ԱՇԽԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 17.05.2023թ.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աշխեն Հայրապետյանի 2023 թվականի մայիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2023 թվականի մայիսի 16-ից Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2023 թվականի մայիսի 16-ից Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
16.05.2023
Կ-144-Ա