ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 89-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով.
2) 91-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով:
2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 56.1-ին կետ.
«56.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ,».
2) 4.1-րդ գլխում՝ 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
17.07.2023
Կ-212-Ա