ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստին մասնակցելու համար 2023 թվական հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետություն ժամանող ՍԾՏՀ ԽՎ պատվիրակությունների ընդունելությունը:
2. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակություններին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
26.09.2023
Կ-260-Ա
05.10.2023 | Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի Կ-260-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին |