Armenian    
Դամասկոս գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի Կ-302-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.11.2023թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի նոյեմբերի 6-ի «Դամասկոս գործուղելու մասին» Կ-302-Ա կարգադրության 1-ին կետի «Ռուստամ Բաքոյանին» բառերից հետո լրացնել «,Արեն Մկրտչյանին» բառերը, ինչպես նաեւ 2-րդ կետի «ճանապարհածախսի» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ գիշերավարձի (Բեյրութ՝ 1 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի» բառերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

13.11.2023
Կ-310-Ա