ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
1. Պաշտոնական այցով 2024 թվականի փետրվարի 14-17-ը Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր,Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար |
Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆ |
Ազգային ժողովի պատգամավոր |
Նարեկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Ահարոն ՆԵՐՍԻՍՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Նելլի ՂՈՒԼՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ |
Էրիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (փետրվարի 12-16-ը) |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ |
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի,ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (3 օրվա, իսկ Է. Մելքոնյանի՝ 5 օրվա) եւ գիշերավարձի (Զ. Ղազարյանի, Է. Մելքոնյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (9 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.02.2024
Կ-26-Ա