ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 09.02.2024թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի 2024 թվականի փետրվարի 6-ի թիվ 1113/6539-24 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի փետրվարի 14-ը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
09.02.2024
Կ-28-Ա