ՎԻԼՆՅՈՒՍ ԵՎ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Պաշտոնական այցով 2024 թվականի մարտի 3-6-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) եւ մարտի 7-8-ը Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ | Ազգային ժողովի Հայաստան- Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր |
Արման ԵՂՈՅԱՆ | Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Նելլի ՂՈՒԼՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (Տալլին՝ մարտի 3-8-ը) |
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ |
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (Վիլնյուս՝ մարտի 2-7-ը) |
Մանանա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ (Տալլին՝ մարտի 3-8-ը) |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Երեւան-Վիլնյուս-Տալլին-Երեւան, Մ. Մարգարյանի եւ Մ. Նալբանդյանի՝ Երեւան-Տալլին-Երեւան, Է. Կարապետյանի՝ Երեւան-Վիլնյուս-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (Վիլնյուս 1 անձի՝ 5 գիշերվա, Տալլին 6 անձի՝ 2 գիշերվա եւ 2 անձի՝ 5 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Վիլնյուս՝ 11 անձի, Տալլին՝ 5 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
01.03.2024
Կ-52-Ա
04.03.2024 | Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 1-ի թիվ Կ-52-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին |