ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի Կ-52-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2024 թվականի մարտի 4-ի Ն/3586-2024 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 1-ի «Վիլնյուս եւ Տալլին գործուղելու մասին» Կ-52-Ա կարգադրության՝
1) վերնագրից հանել «Վիլնյուս եւ» բառերը,
2) 1-ին կետից հանել «մարտի 3-6-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն ) եւ»
եւ «Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (Վիլնյուս՝ մարտի 2-7-ը)» բառերը, ինչպես նաեւ «7-8-ը» թվերը փոխարինել «5-8-ը» թվերով,
3) 2-րդ կետից հանել «(Երեւան-Վիլնյուս-Տալլին-Երեւան, Մ. Մարգարյանի եւ Մ. Նալբանդյանի՝ Երեւան-Տալլին-Երեւան, Է. Կարապետյանի՝ Երեւան-Վիլնյուս-Երեւան)» եւ «(Վիլնյուս 1 անձի՝ 5 գիշերվա, Տալլին)» բառերը,
4) 3-րդ կետից հանել «Վիլնյուս՝ 11 անձի, Տալլին՝» բառերը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
04.03.2024
Կ-56-Ա