Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.03.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝

1) 101.1 -ին կետը ճանաչել ուժը կորցրած.

2)102.1-ին կետի «Հանրային կապերի մասնագետ» բառերը փոխարինել «Հանրային կապերի եւ մշակութային հարցերի մասնագետ» բառերով.

3) 103-րդ կետից հետո լրացնել նոր՝ 103.1-ին կետ.
 
103.1 Լրագրող Քաղաքացիական աշխատանք կատարող 1

4)  104-րդ կետից հետո լրացնել նոր՝ 104.1-ին եւ 104.2-րդ կետեր.
 
104.1  Թարգմանիչ Քաղաքացիական աշխատանք կատարող  3

104.2 Խմբագիր Քաղաքացիական աշխատանք կատարող  1

5)  106-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.

6)  108-րդ կետի «Հաստիքային միավորի թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով.

7)  109-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

8)  111-րդ կետի «Լուսաձայնային մասնագետ» բառերը փոխարինել «ՈՒղիղ եթերի պատասխանատու» բառերով եւ «Ընդամենը» տողի «41» թիվը փոխարինել «45» թվով.

9) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «645» թիվը փոխարինել «649» թվով:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.03.2024
Կ-75-Ա