Armenian    
Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.03.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով,  138-րդ հոդվածով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ազգային ժողովի 2024 թվականի մարտի 19-ի ԱԺՈ- 88-Ա որոշումը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության`

1) 11-րդ հավելվածի 3-րդ կետից հանել «Վարդանյան Ծովինար» բառերը,

2) 12-րդ հավելվածի 1-ին կետի «Պապոյան Գեւորգ» բառերը փոխարինել «Վարդանյան Ծովինար» բառերով,

3) 12-րդ հավելվածի  5-րդ կետը լրացնել «Կարապետյան Դավիթ» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

20.03.2024
Կ-81-Ա