Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ ԵՎ ՀԵԼԵՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 01.04.2024թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1.  «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի ապրիլի 9-11-ը Վաշինգտոն, իսկ  ապրիլի 12-20-ը Հելենա (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Արփինե ԴԱՎՈՅԱՆԻՆ, Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, Թադեւոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ եւ Արգիշտի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

2.  Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

01.04.2024
Կ-95-Ա