ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի Նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2024 թվականի մայիսի 15-18-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն? գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Նելլի ՂՈՒԼՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մայիսի 13-18-ը) |
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ | Պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
08.05.2024
Կ-128-Ա