ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 29.05.2024թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. «ԶԼՄ-ների զարգացում եւ ԶԼՄ-ների ժողովրդավարական կարգավորում նոր թվային դարաշրջանում» միջազգային առաջադեմ ուսուցման ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
27.05.2024
Կ-154-Ա