Ն. ՇԵՐԱԿԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի հունիսի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ավստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս ՇԵՐԱԿԻ ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ՝ ընդունել Նիկոլաուս ՇԵՐԱԿԻՆ:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.06.2024
Կ-162-Ա