Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.07.2024թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. ԲՐԻԿՍ (BRICS) խորհրդարանական ֆորումին եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի հուլիսի 10-13-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ Է. Կարապետյանի գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Ազգային ժողովի պատգամավորների եւ Ս. Մնացականյանի) վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

09.07.2024
Կ-196-Ա