Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.07.2024թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի՝ 2024 թվականի հուլիսի 9-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2024 թվականի հուլիսի 18-26-ը ներառյալ  տրամադրել 15.03.2022-15.03.2023թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա  արձակուրդի երրորդ մասը՝ 5 աշխատանքային օր եւ 15.03.2024-15.03.2025թթ. ժամանակահատվածի համար հասանելիք ամենամյա արձակուրդի առաջին մասը՝ 2 աշխատանքային օր, ընդամենը՝ 7 աշխատանքային օր  տեւողությամբ:

2. 2024 թվականի հուլիսի 18-26-ը ներառյալ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:

4. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ վերադառնալ աշխատանքի 2024 թվականի հուլիսի 29-ին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

09.07.2024
Կ-198-Ա